Ասպիրանտների զեկույցները

Հաշվետվություն

 

Անցած տարվա ընթացքում ավարտին եմ հասցրել «Տիեզերական ճառագայթների դեկետորների տվյալների Ֆիլտրացիայի ալգորիթմներ» աշխատանքը: Այն ներկայացվել է Խորվաթիայում ISWI 2009  գիտաժողովի և Աթենքում Նեյտրոնային Մոնիտորներին նվիրված դպրոցի ընթացում:Աշխատանքը ուղարկվել է տպագրության և այժմ գրաքննության փուլում է: Նոր աշխատանք եմ սկսել, որը վերաբերվում է տիեզերական ճառագայթների դետեկտորների տվյալներում կայծակների հետ կապված ավելացումների հայտնաբերմանը և ստատիստիկ անալիզին: Աշխատանքի մեծ մասը արդեն արված է, հավաքել եմ տարբեր մոնիտորներով գրանցված դեպքերը և բոլոր դեպքերի համար հաշվել եմ վերջիններիս պարամետրերը(մաքսիմալ արժեք, տևողություն և ալյն): Այժմ աշխատում եմ դեպքերի որոնման ալգորիթմի կատարելագործման վրա, որից հետո պետք է ստեղծեմ դեպքերի գրադարան:


Ասպիրանտ` Արմեն Հովհաննիսյան

 

Հաշվետվություն

 

Անցած տարվա ընթացքում հանձնել եմ քննություն փիլիսոփայություն առարկայից և ստուգարք ինֆորմատիկա առարկայից:

Մասնակցել եմ միջազգային գիտաժողովների և ուսումնական դասընթացի:

Գիտաժողովներին ներկայացրել եմ աշխատանքներ նվիրված տիեզերական ճառագայթների օրեկան վարիացիաներին, ֆիլտրացիայի ալգորիթմերին և բարոմետրիկ գործակիցներին: Ելույթ եմ ունեցել Զագրեբում <<Սևան >> դետեկտորի բացման և ՀՀ նախագահի Խորվաթիա կատարած պաշտոնական այցի առթիվ: Աթենքում կայացած դասընթացի ընթացքում լսել եմ դասախոսություններ նվիրված Նեյտրոնային Մոնիտորների Տվյալների Բազային (NMDB), արևային և պլազմայի ֆիզիկային:

Տիեզերական ճառագայքների օրեկան վարիացիաներին նվիրված աշխատությունը հանձնվել է տպագրության: Աշխատանքում ցույց է տրվել, որ այն երկրորդային տիեզերական ճառագայթները, որոնք համապատասխանում են առավել մեծ էներգիաների առաջնային պրոտոնների, ցույց են տալիս ավելի փոքր ամպլիտուդով վարիացներ: Հոդվածում ուսումնասիրվել և ամփոփվել են նախկինում կատարված մի շարք աշխատանքներ: Օգտագործվել են NMDB-ի և Արագածի գիտական  կայանի մոնիտորնորի մյուոնային և նեյտրոնային տվյալները: Հոդվածը արդեն հասանելի է ինտերնետում և կտպագրվի 1-2 ամսվա ընթացքում:

Սկսել եմ աշխատանքներ` նվիրված մթնոլորտային էլեկտրականության  հետ կապված էլեկտրոնների և գամմա քվանտերի հոսքերի գրանցմանը: Նախատեսվում է ուսումնասիրել վերոհիշյալ տարրական մասնիկների էներգիական սպեկտրերը: Արդեն կատարվել է զգալի աշխատանք սպեկտրերի վերականգնման գործում: Այս հետազոտության նախագիծը արժանացել է ֆինանսավորման` ԳԱՏԱՀԻ և Գիտության Պետական Կոմիտեի կողմից:   

 

Ասպիրանտ` Բագրատ Մաիլյան

 

Հաշվետվություն 

 Ռելատիվիստիկ փախչող էլեկտրոնների հեղեղների հետ  կապված մյուոնային և նեյտրոնային հոսքերը ցածր մթնոլորտում

 

  1. Ներածություն
  2. Ռելատիվիստիկ փախչող էլեկտրոնների մոդելավորում GEANT4 ծրագրային փաթեթով
  3. Արագած Գիտական կայանի տվյալների բազայի հիման վրա ամպրոպային դեպքերի ընտրություն և դրանցում  մյուոնային և նեյտրոնային բաղադրիչների փոփոխությունների  գնահատումը
  4. Հեղեղի մեկնարկի պահի և էլեկտրական դաշտի լարվածության գնահատումը ընտրված դեպքերի համար:
  5. 2010-2012թթ. Արագած կայանի գիտարշավներում մասնակցություն, էլեկտրական  դաշտում մասնիկների հոսքերի և Ռելատիվիստիկ Փախչող Էլեկտրոնային Հեղեղների կողմից ռադիոառաքման չափումներ:
  6. Տվյալների վերլուծություն

 

Ասպիրանտ՝ Լևոն Վանյան

Հաշվետվություն 

Մագնիսական փոթորիկների վրա տիեզերական ճառագայթների տարբեր բաղադրիչների արձագանքի ուսումնասիրությունը

 

  1. ASEC (ANM, ASNT, AMMM) մոնիտորների կողմից չափված  երկրորդական տիեզերական ճառագայթների հոսքերի և տեղային մագնիսական, էլեկտրական դաշտերի լարվածության կորրելյացիաների վերլուծությունը՝  չափված Արագածի և Նոր Ամբերդի ճշգրիտ մագնետոմետրերի միջոցով
  2. Իոնոսֆերայի վիճակը հետազոտելու հնարավորությունները մագնիսական և էլեկտրական դաշտերի չափման բազմաչափ տվյալների և մագնիսական փոթորիկների ժամանակ տիեզերական ճառագայների վարիացիաների հիման վրա
  3. Տեկտոնային ակտիվությամբ պայմանավորված մագնիսական և էլեկտրական դաշտերի տեղային փոփոխությունների հետազոտությունները

 Ասպիրանտ` Տիգրան Կարապետյան

Հաշվետվություն 

Նոր Մասնիկներ գրանցող դետեկտորներ Տիեզերական Միջավայրի Դիտման և Վերլուծության Կենտրոնի և Արագածի Տիեզերական Եղանակի Հետազոտության կենտրոնի համար

ՄԱԿ-ի Տիեզերական Տարածությունների գրասենյակը և Միջազգային Արեգակնային Տարվա հանրությունը համատեղ ձեռնարկել են աշխարհասփյուռ փոքր, ոչ թանկարժեք սարքերի տեղադրման գործը: Փոքր սարքերի ծրագիրը ապահովում է համագործակցություն  սարքերի մատակարարների միջև, և սաքը տեղադրվում է զարգացող երկրներում` ՄԱԿ-ի Հիմնական Տիեզերական Գիտության առաքելության շրջանակներում: Մասնիկներ գրանցող դետեկտորների SEVAN (Space Environmental Viewing and Analysis Network) ցանցը՝ տեղադրված միջինից ցածր բարձրությունների վրա, նպատակ ունի բարելավել արևի շրջակայքում և տիեզերական միջավայրում մասնիկների արագացման ֆունդամենտալ հետազոտությունը: Մասնիկներ գրանցող նոր տեսակի  դետեկտորները միաժամանակ կչափեն երկրորդական տիեզերական ճառագայթների հիմնական տեսակների փոփոխական հոսքերը՝ այսպիսով վերածվելով հզոր համալիր սարքի , որը կիրառվում է արևային մոդուլյացիայի արդյունքը հետազոտելու համար: SEVAN-ի առաջին մոդուլները փորձարկվում են  Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնում, Հայաստան: Ցանցը աճեց 2008թ-ին՝ Խորվատիայում, Բուլղարիայում և Հնդաստանում տեղադրվելու հետևանքով: Մենք ներկայացնում ենք SEVAN մոդուլի աշխատանքի առաջին արդյունքները, ինչպես նաև DAQ էլեկտրոնիկայի նկարագրությունը և ծրագիրը: Երկրի վրա տեղակայված մասնիկներ գրանցող դետեկտորները չափում են մթնոլորտային կասկադներում՝ սկզբնական իոններից և արևային նեյտրոններից առաջացող երկրորդական տիեզերական ճառագայթների ժամանակային շարքերը: ACE և SOHO տիեզերանավերի  մասնիկներ գրանցող դետեկտորների ցանցերը կարող են կանխագուշակել մոտեցող գեոմագնիսական և ռադիացիոն փոթորիկները՝ Պսակի Զանգվածների Միջմոլորակային Ժայթքումներից ժամեր առաջ:

Մեկ ժամից պակաս ժամանակահատվածը (ժամանակը, որը պահանջվում է որպեսզի Պսակի Զնգվածների Միջմոլորակային Ժայթքումները տիեզերանավից հասնեն մագնետոսֆերա), որն ապահովում են  ACE և SOHO  տիեզերանավերի վրա տեղադրված մասնիկներ գրանցող դետեկտորները  Երկրից 1,5 մլն կմ Լագրանժի կետ հեռավորության վրա, չափազանց կարճ է արդյունավետ թուլացման համար, արբանյակները և երկրային արդյունաբերությունները հզոր գեոմագնիսական փոթորիկներից պաշտպանելու համար: 

Կայուն և ճշգրիտ կանխագուշակման ծառայություն կառուցելու համար մենք պետք է չափենք, մոդելավորենք և համեմատենք՝

         Նեյտրոնների և բարձր էներգիայի մյուոնների ժամանակային շարքերը

         Կորրելյիացիաները եկրորդական մասնիկների փոփոխվող հոսքերի միջև, և

         Գրանցված երկրորդական տիեզերական ճառագայթների ուղղությունը

Մեր փորձի և (տես  Chilingarian, et al., 2005; Gevorgyan, et al., 2005; Chilingarian et al., 2003a; Chilingarian, et al., 2003b, Chilingarian et al., 2007, Chilingarian and Reymers, 2007, Bostanjyan et al., 2007) Արագածի Տիեզերական Ճառագայթների Կենտրոնի մոնիտորների  բազմաչափ ժամանակային շարքերի տվյալների վերլուծության հիման վրա մենք նախագծեցինք և  կառուցեցինք նոր տեսակի մասնիկներ գրանցող դետեկտոր, որը կհամապատասխանի վերոնշյալ նպատակներին: Սարքի մոդուլային կառուցվածքը ստեղծում է ճկուն հնարավորություններ գինը չբարձրացնելու համար:  Առանձին հիմնական դետեկտորի արժեքը, որը կունենա տվյալներն ինտերնետ փոխանցելու սարք, չի գերազանցի 20,000 ԱՄՆ դոլլարը: Այս պատճառով տիեզերական հետազոտությամբ զբաղվող երկրների ցանցը կարող է զգալիորեն աճել, ինչը կհեշտացնի Միջազգային Արեգակնային Տարվա մեջ նրանց մասնակցությունը: Ցանկացած ժամանակ կարելի է ավելացնել նմանատիպ լրացուցիչ մոդուլներ բարելավելու համար սարքի աշխատանքը, օրինակ, մի քանի նոր հետազոտական ուղղություններ կարող են ստեղծվել մասնիկների հոսքի գրանցման ճշգրտությունը ավելացնելու համար: Որպես նեյտրոնային մոնիտորներիհամաշխարհային ցանց նոր մոնիտորները կչափեն նեյտրոնային հոսքերը և լրացուցիչ կչափեն նաև  տարբեր էներգետիկ շեմքերով լիցքավորված մասնիկների հոսքերը՝ այսպիսով հնարավոր դարձնելով սկզբնական իոնների լրացուցիչ տեսակների հայտնաբերումը: Այս բլոկերը կտեղադրվեն զարգացող երկրների համալսարաններում և հետազոտական կյայաններում՝ ամենահզոր տիեզերական փոթորիկների հետազոտության և մոնիտորնինգի անցկացման համար, և ուսանողների ու գիտնականանների նոր սերունդներին տիեզերական հետազոտությունների մեջ ներգրավելու համար:

Ցանցը նախատեսվում է տեղադրել միջին և ցածր լայնություններում: Այն կհամապատասխանի ներկայումս գործող բարձրադիր նեյտրոնային մոնիտորների ցանցերի հետ՝ «Տիեզերանավ Երկիր » (Kuwabara et al, 2006)՝ կոորդինացվող Բառտոլի Հետազոտական կայանի կողմից, Արևային Նոյտրոնային Աստղադիտակների ցանց՝ կոորդինացվող Նագոյայի համալսարանի կողմից (Tsuchiya et al., 2001), Մյուոնային ցանց՝ կոորդինացվող Շինշու համալսարանի խմբի կողմից  (Munakata et al., 2000) և Աթենքի Նեյտրոնային Մոնիտորների Տվյալների Մշակման Կենտրոն (Mavromichalaki et al, 2005, 2006):

Մասնիկներ գրանցող դետեկտորներ կստանան  Խորվատիան, Սլովակիան, Կոստա Ռիկան, Բուլղարիան, Ինդոնեզիան, և Հնդկաստանը (Տես նկ.1 և աղյուսակ 1-ը): Ամբողջովին տեղադրվելուց հետո, SEVAN ցանցը կապահովի Արևի վստահելի մոնիտորինգ առնվազմ մեկ դետեկտորի միջոցով՝ 22 ժամ, և երկու դետեկտորներով՝18 ժամ օրեկան:  Մենք կարծում ենք, որ մասնիկների հոսքերը ,չափված նոր ցանցի միջոցով միջինից ցածր լայնությունների վրա, բարձր լայնությունների արբանյակների և մասնիներ գրանցող դետեկտորների ցանցերից ստացվող տեղեկատվության հետ, փորձարարական վկայություն կապահովեն արեգակնային համակարգի վրա ամենաէներգետիկ գործընթացների մասին և կկազմեն գլոբալ տիեզերական եղանակի մոնիտորինգի և կանխագուշակման ծառայության կարևոր մասը:

Այս աշխատանքի մեջ մենք ներկայացնում ենք SEVAN մոդուլների AEC-ում, Հայաստան, առաջին արդյունքների մասին և համեմատությունները մեր նախորդ աշխատանքի մեջ ներկայացված սիմուլյացիաների հետ (Chilingarian & Reymers, 2008): Մենք ներկայացնում ենք հիբրիդային մասնիկներ գրանցող դետեկտորների երկրորդական տիեզերական ճառագայթների չեզոք և լիցքավորված հոսքեր ,գրանցման արդյունավետությունը և մաքրությունը չափելու հնարավորությունները,   սկզբնական պրոտոնային հոսքի համապատասխան մեդիանայի էներգիաները, հնարավորություն տարբերել նեյտրոնների և պրոտոնների առաջացրած Վերգետնյա դեպքերը, և  հիբրիդային մասնիկներ գրանցող դետեկտորների որոշ այլ կարևոր հատկանիշներ:

Նկ 1. Տիեզերական Միջավայրի Դիտման և Վերլուծության ցանցի հնարավոր տեղադրման վայրերը

Տպագրված աշխատանքները

1.      Chilingarian A., Arakelyan K., et al.: Correlated measurements of secondary cosmic ray fluxes by the Aragats Space – Environmental Center monitors, Nucl. Instrum. Methods Phys. Res., Sect. A, 483-496, 2005.

2.   Chilingarian A., Arakelyan K., et al.: Space Environmental Viewing and Analysis Network (SEVAN), Earth, Moon, and Planets; DOI:10.1007/s11038-008-9288-1, February, 2009

3.   K. Arakelyan : Atmospheric Pressure Measurements at the Aragats Space Environmental Center, FORGES-2008

4.   Chilingarian A., Arakelyan K., et al.: New electronics for the Aragats Space-Environmental Center (ASEC) particle detectors, FORGES-2008

5.   Chilingarian A., Arakelyan K., et al.: Thunderstorm Correlated Enhancements of Cosmic Ray Fluxes Detected at Mt. Aragats, FORGES-2008

6.   Ashot A. Chilingaryan: Arakelyan K., Abovyan S.,Avetisyan A., et al., New electronics for the Aragats Space Environmental Center (ASEC) particle detectors, Proceedings of 3rd International conference Solar Extreme events, pp. 363-367, National & Kapodistrian University of Athens, Greece.



Besucherzahler kiev ukraine women
счетчик посещений