Ուշացման համընկնումների կորի չափման մեթոդը


Նկ.1

G-Ստանդարտ NIM ազդանշանների գեներատոր (0.75 Վ բացասական իմպուլսների՝ 20 ¸25 նվ տևողությամբ)

S-Ստանդարտ տրամաբանական NIM ազդանշանների բաժանարար

D-Ուշացման հանգույց, որի ելքային ազդանշանները դանդաղում են մուտքային իմպուլսների համեմատությամբ. ուշացումը կարելի է կատարել դիսկրետ 0.5 նվրկ քայլքով 0.5- 63.5 նվրկ-ով

&-Համընկնումների հանգույց, որի ելքի ժամանակ առաջանում է NIM ազդանշան` մուտքին տրված իմպուլսների ըստ ժամանակի համընկման դեպքում: Առաջնային պանելի վրա փոխակերպիչի միջոցով համընկնող կանալների թիվը կարելի է փոփոխել 2 և ավելիի: 

NIM/TTL- NIM և TTL մակարդակի ազդանշանների ձևափոխիչ. այս հանգույցը ներդրված է, որովհետև հանգույցի ելքում առաջացնում է NIM մակարդակի ազդանշան, իսկ  SC հաճախականությունը չափող հանգույցը ընտրում է TTL մակարդակի դրական ազդանշանները (0.4 ¸լոգիկ «0» >2.4 լոգիկ «1»)

SC-հաճախականության հաշվիչ

OSC-Երկճառագայթային օսցիլլորաֆ 

Համընկնումների սխեմա անվանում են այն սարքավորումը, որը ելքի ժամանակ առաջացնում է ստանդարտ ազդանշան՝ վերջինիս մուտքերի մոտ միաժամանակյա իմպուլսների հայտնվելու պահին՝ արևմտյան դիապազոնում ժամանակային շեղմամբ:

Համընկնումների սխեմայի հիմնական պարամետրը դա լուծողականության լծակն է: Այն սահմանվում է որպես որոշակի ժամանակահատված, որի նկատմամբ համընկնումների սխեման մեծ ճշգրտությամբ սահմանում է դեպքերի միաժամանակությունը,  այլ կերպ ասած, դա մուտքային ազդանշանների միջև առավելագույն ժամանակային ինտերվալն է, որի ընթացքում համընկնումների սխեմայում դրանք դեռևս գրանցվում են որպես համընկնող:

Գոյություն ունեն էլեկտրական և ֆիզիկական լուծողականության ժամանակներ: Էլեկտրական լուծողականության ժամանակահատվածը բնութագրում է համընկնումների սխեմայի առավելագույն հնարավորությունները, այսինքն դա այն նվազագույն ժամանակն է  իմպուլսների մակարդակների համընկման, երբ սխեման սկսում է արձագանքել և ելքում ստացվում է իմպուլս (նկ 3):

 Ֆիզիկական լուծողականության  ժամանակը գործնականում միշտ էլեկտրականից շատ է և բնութագրում է ֆիզիկական կառուցվածքը ամբողջությամբ՝ ներառյալ դետեկտորներ և ժամանակային կետի ձևակերպիչներ:

Համընկնումների կորը և դրա յուրաքանչյուր կետ կարելի է կազմել համընկնումների սխեմայի  ստատիստիկ բնութագրի և դրա գործունեության  սահմանների դասավորվածության հիման վրա: Այսինքն, եթե համընկնումների սխեմայի մուտքերի մոտ հայտնվում են իմպուլսներ, տրված դիապազոնի սահմաններում իրար նկատմամբ որոշակի ժամանակային ինտերվալների դասավորմամբ, ապա այդ սարքավորման ելքի մոտ պետք է հայտնվի ստանդարտ կառուցվածքով տրամաբանական իմպուլս, որը հետագայում կարող է կիրառվել տրամաբանական գործողությունների համար:

Համընկնումների ուշացման կորի չափման համար անհրաժեշտ է ժամանակային կետի ձևակերպման սխեմայի և համընկնումների սխեմայի մուտքերի միջև դրվի կառավարվող ուշացում  (իմպուլսի պահում), և չափվում է տվյալ ժամանակահատվածում N հաշվարկների (իմպուլսների թվի) կախվածությունը մուտքային ազդանշանների միմյանց նկատմամբ ուշացումից: Երկճառագայթային օսցիլոգրաֆի վրա երևում են գեներատորի երկու ազդանշանները (նկ 1):

“D” ուշացման հանգույցի միջոցով նախապես անհրաժեշտ է միմյանց նկատմամբ տեղաշարժել ազդանշանները իրարից սեփական տևողությունը գերազանցող մեծության վրա, այնպես որ դրանց մակերեսները իրար չծածկեն (նկ. 2): Համար «1» իմպուլսի ուշացումը ընդունվում է «0», ավելացնելով «1»  իմպուլսի ուշացումը մոտեցնում ենք «2» ազդանշանին (տեղաշարժումը պարզ պետք է երևա օսցիլլոգրաֆի վրա) տեղաշարժելով N1 իմպուլսը 0.5 ¸ «1» նվրկ քայլքով, միաժամանակ գրանցում ենք Sc հաճախականության հաշվարկների արժեքները:

Նկ.2

Օսցիլոգրաֆի միջոցով անհժեշտ է հետևել գործընթացին և ուշացման յուրաքանչյուր քայլքի ժամանակ գրանցել հաճախականության հաշվիչի ցուցիչները:

Հանվում է հաճախականության հաշվիչի հաշվարկի կախվածությունը ներմուծված ուշացումից N=F (t):

Ֆիqսել իմպուլսների մակերեսների հատման նվազագույն ժամանակը, որի ժամանակ հիմնական հաշվիչի վրա  հայտնվում  է  հաշիվ (նկ.3):

Հատման նվազագույն ժամանակը, որի ընթացքում հայտնվեց հաշիվը (համընկնումների սխեմայի արձագանքը) և հանդիսանում է համընկնումների սխեմայի էլեկտրական կարգավորման ժամանակահատվածը:

Նկ.3

Շարունակելով ուշացում ներմուծել, մինչև որ հաճախականության հաշիվը կպակասի: Նկ.4


.

Նկ. 4

Հաջորդ ուշացման ժամանակ հաճախականության հաշվիչի վրա հաշվարկը կդադարի (Նկ. 5):

Նկ. 5

Գրանցելով բոլոր ուշացումների արժեքները և իմպուլսների համապատասխան քանակը այդ ուշացումների ժամանակ, կազմում ենք ուշացած համընկնումների կորը:

Նկ. 6

 



Besucherzahler kiev ukraine women
счетчик посещений